Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա էր․ Արտակ Ավետյանը ներկայացրեց իր ֆիլմը:

Վավերագրական ֆիլմը պատմում էր աշխարհահռչակ գիտնական, ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի կյանքի մասին: Ներկա էին գիտնականներ, արվեստագետներ, մտավորականներ: Ամբողջ դահլիճը հիացած ծափահարում էր Արտակ Ավետյանին, միայն մեր հեղափոխական երկու՝ գիտության, կրթության և մշակույթի նախարարները, շատ զբաղված էին, որոնք, ի դեպ, հրավիրված էին:

Նրանք նույնիսկ ներկայացուցիչ լայաղ չարեցին ուղարկել «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ ներկա էին ակադեմիկոսներ, դոկտորներ և գիտության ներկայացուցիչներ:

Այսօր «Սուպեր մամաների» ժամանակն է, ինչ մեղադրես...

Ի դեպ, հրավիրված էր նաև վարչապետը, ով կարող է ժամանակ գտնել ԳՈՒՄ-ի շուկա գնալու համար, բայց Վ. Համբարձումյանի մասին ֆիլմի համար ժամանակ երևի թե չգտավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել