Աշխարհում տեղի ունեցած աղետների վիճակագրությամբ զբաղվող մի ընկերության տվյալների համաձայն՝ բնական աղետների 90%-ը կապված են ջրի հետ։ Բայց պարզվում է, որ այդ 90%-ի մեջ են մտնում ոչ միայն ջրհեղեղներն ու ցունամիները, այլ նաև հասարակ շշալցված ջուրը։

ԱՄՆ հրշեջ-փրկարարները վերջերս սկսել են տեղեկատվական թերթիկներ բաժանել մարդկանց՝ նախազգուշացնելով այն մասին, թե ինչ կպատահի, եթե շշով ջուրը ամռանը թողնեք մեքենայի մեջ։ Երբևէ փորձե՞լ եք թղթի կտորն այրել ապակու կտորի միջոցով։ Հենց այդ նույնն էլ տեղի է ունենում արևի ճառագայթների և ջրով լի շշի դեպքում։

Աշխարհում արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ջրով լի շիշը հրդեհի պատճառ է դարձել։ Սակայն եթե անգամ հրդեհ չլինի էլ, ապա այլ վնասներն անխուսափելի են։ Օրինակ՝ մեքենայի նստատեղի կտորը կամ կաշին կարող է հալչել, վնասվել։

Ուստի եթե չեք ցանկանում, որ ձեր մեքենան հրդեհվի, կամ այլ վնասներ կրեք, ապա երբեք, ոչ մի դեպքում ջրով լի շիշը երկար ժամանակով մի թողեք մեքենայի մեջ։ Եթե այնուամենայնիվ, մոռացկոտ եք, ապա թերմոսային շշեր օգտագործեք, որոնք թափանցիկ չեն և արևի ճառագայթները չեն կենտրոնացնում մի կետի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել