Վերջերս արքայազն Հարին և Մեգան Մարքլը WellChild ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հանդիպել են երեխաների հետ:

Մրցանակաբաշխության արարողությունից հետո 10-ամյա մրցանակակիր Քլոե Հենդերսոնը արքայական զույգին իր համար շատ կարևոր հարց է տվել. «Մի հարց կա, որը ես ձեզ պետք է տամ: Ո՞րն է ձեր ամենասիրելի դիսնեյան մուլտֆիլմը»,-ասել է աղջիկը:

Արքայազնը պատասխանել է, որ նա շատ է սիրում «Առյուծ արքա» մուլտֆիլմը, իսկ Մեգանը պատմել է, որ միշտ սիրել է «Ջրահարսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել