Հարավաֆրիկյան Քրյուգերի Ազգային պարկում առանց կնճիթի փիղ են հայտնաբերել: Տեսանյութին ուշադրություն է դարձրել Daily Mail-ը:

Զբոսայգու աշխատակիցները չեն կարողացել կոնկրետ հիշել, թե փիղն ինչպես է զրկվել կնճիթից: Ամենայն հավանականությամբ, դա կերել է ինչ-որ գիշատիչ: Նրանք ենթադրում են, որ դա կարող է լինել կոկորդիլոս կամ առյուծ: Չի բացառվում, որ փղիկը կնճիթը թակարդի մեջ թողած լինի:

Բնապահպանները խիստ մտահոգված են կենդանու վիճակով, քանի որ վայրի բնության մեջ գոյատևելու հնարավորությունները չափազանց փոքր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել