Փորձը լիովին անսպասելի արդյունքներ է տվել:

«Զուգընկերոջ մասին երևակայությունները դրականորեն են ազդում ոչ միայն սեռական կյանքի վրա, այլ նաև ընդհանուր առմամբ բարելավում են հարաբերությունները: Այս մասին են հաստատել Իսրայելի Հերցլիա միջդպրոցական կենտրոնի գիտնականները»,- գրում է The Sun-ը:

Իր ուսումնասիրությունների ընթացքում թիմը մի շարք փորձարկումներ է կատարել կամավորների վրա: Առաջին երկուսին մասնակցել են այն մարդիկ, ովքեր ռոմանտիկ հարաբերությունների մեջ են ինչ-որ մեկի հետ: Նրանց առաջադրանք են տվել երևակայել իրենց զուգընկերոջ մասին, այնուհետև նկարագրել իրենց պատկերացրածը: Այնուհետեւ նրանցից պահանջվել է գնահատել իրենց հարաբերությունները բարելավելու ցանկությունը` ֆիզիկապես եւ էմոցիոնալ:

Պարզվել է, որ նրանք, ովքեր խոսել են իրենց պատկերացումների մասին, ավելի շատ ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու իրենց զուգընկերոջ հետ, քան մեկ ուրիշի:

Կատարված ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ զուգընկերոջ մասին ֆանտազիաները բարձրացնում են նրա գրավչությունը և նվազեցնում հարաբերությունների բացասական ընկալումը:

Այսպիսով՝ սեռական ֆանտազիաները կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել