Ինչ խոսք, առայժմ սևերի ու սպիտակների քարոզարշավի ամենապիղծ տեղեկատվական գրոհը Զեյնալյանի հանդեպ է եղել: Թե բա՝ ծառայողական մեքենայով գնացել է ինչ-որ տեղ (քաղաքի կենտրոնում), ինչի իրավունքը չի ունեցել: Ես տեսականորեն կհավատայի էս թեման ասպարեզ գցողների ազնվությանն ու սկզբունքայնությանը, բայց մի տեսակ չի ստացվում, որովհետև քաղաքի կենտրոնում մի քանի ավել կիլոմետրը պատերազմում ոտքը կորցրած մարդու վրա հաշվում են, իսկ այ ինչքան փնտրեցի, այդպես էլ չգտա որևէ հիշատակում 1-ին բորտով Դուշանբե կատարած վոյաժի մասին, ոչ էլ որևէ հիշատակում առ այն, որ անգամ պաշտոնական դիմումներից հետո Կառավարությունն այդպես էլ չտրամադրեց Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած աշխարհի ամենաարդյունավետ վոյաժի ժամանակ հյուրանոցային ծախսերի ինվոյսը:

Դե, բնականաբար, պադավատի թեման սրբություն էլ չէ, պայմանական ռեֆլեքսներ առաջացնող գրգռիչ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել