Aravot.am-ը գրում է.

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ-ն չպետք է կառավարության դակիչ մարմինը լինի, ինքն էլ պետք է ունենա իր օրակարգը: Սա հաշվի առնելով՝ ՀՀԿ-ականները իրենց օրենսդրական նախաձեռնություններն են ուզում ունենալ ու անցկացնել:

Շարմազանովն ասաց, որ ինքն անձամբ մի քանի օրենսդրական նախագիծ է բերելու. «Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը լինելու է «Երեխաների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ օրենքով պղծության եւ համասեռամոլության քարոզը պետք է արգելվի: Լսումներ ենք անելու այդ թեմայով, բազմաթիվ, նաեւ ԶԼՄ-ների հետ կապված նախաձեռնություններ, այդ ֆեյքերի, հայհոյանքների, այլանդակությունները, որ տեղի են ունենում: Եվ արդարադատության ոլորտում, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտում ունենալու ենք նախաձեռնություններ:

Պառլամենտը պետք է բնականոն հունով աշխատի»: Ավելի ուշ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում արգելել համասեռամոլության քարոզը, ասենք, Էլթոն Ջոնին արգելելո՞ւ եք գա Հայաստան ու քարոզ անի՝ Շարմազանովը պատասխանեց, որ դա քննարկման թեմա է, գալ չեն արգելում, բայց եթե պիտի գա ու ՀՀ քաղաքացիների, երեխաների մոտ իր ընկերոջ հետ համբուրվի՝ դա համասեռամոլության քարոզ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել