Սենց չափալախ ՀՀ-ին ու հետն էլ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ, անկեղծ ասած՝ սպասելի չէր, բայց սա հետևանք է (կրկնվում եմ) բառադի արտաքին քաղաքականության, ու խնդրում եմ լոլոներ չկարդալ «ինքնիշխանության, հակագաղութացման» ու էլի տենց երևակայական (ստեղծված իրավիճակի պայմաններում՝ երևակայական) եզրույթների մասին: 

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր. «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»:

Հ.Գ. Սա նշանակում ա խորապես թքած ունենալ մեր իրավապահ ու դատական համակարգի վրա ու կոնկրետ քրֆել ՀՀ-ին: Ի դեպ, Վրաստանն ու Ուկրաինան հակառուսական դարձան տարածքներ կորցնելուց հետո միայն, ոչ թե սենց «չափալախներ» կերան անիմաստ տեղն ու արդյունքում չստացան ոչինչ: Գնացեք, մտածեք՝ էս դեպքը ոնց եք վերԼՈՒԾՈՒՄ, կամ ավելի լավա՝ լուծողական խմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել