168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում վախճանվել է դերասան Բերթ Ռեյնոլդսը, որը 70-ական թվականներին Հոլիվուդում հռչակ էր ձեռք բերել «Ոստիկանն ու ավազակը» եւ «Բուգի ոճով գիշերները» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ:

Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը: TMZ-ի տվյալներով՝ Ռեյնոլդսը սրտի տագնապից մահացել Ֆլորիդայի հիվանդանոցում: Նա երկար ժամանակ առողջության հետ կապված խնդիրներ ուներ. 2010 թվականին ենթարկվել էր սրտի վիրահատության: 1996 թվականին դերասանն «Օսկար» մրցանակի էր անվանակարգվել «Բուգի ոճով գիշերները» կինոնկարում խաղացած դերի համար, երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ եւ մեկ անգամ՝ «Ոսկե գլոբուս»:

70-ական թվականներին երկար ժամանակ առաջին տեղն էր պահպանում Հոլիվուդի ամենաշահութաբեր դերասանների վարկանիշում: Կինոյում նրա վերջին աշխատանքը դարձել է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որն էկրան կբարձրանա հաջորդ տարի: Նրա հետ միասին ժապավենում նկարահանվել են Լեոնարդ դի Կապրիոն, Բրեդ Փիթը եւ Մարգո Ռոբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել