Չեմ կարծում, թե ընտրություններին նախապատրաստվելու այս փուլում քաղաքական ուժերը պասիվ են։ Պարզապես հիմա բոլոր կուսակցությունները ներքին քննարկումների ընթացքում են եւ լուրջ աշխատանք են տանում։ Սեզոնային թեժացումների կանխատեսումները սովորաբար չեն իրականանում, քանի որ մարդու կրքերը եւ գաղափարները չի կարելի կապել եղանակի հետ։ Քաղաքական գործընթացն անընդհատ է։

Կարծում եմ՝ գաղափարական ու ընտրական տեխնոլոգիաների զինանոցը գործի դնելու փոխարեն որոշ ուժեր հակված են կիրառելու հայհոյանքների գործիքը, ինչը կարող է տհաճ լարվածություն առաջացնել։ Մի կուսակցությունն այս կերպ փորձում է մյուսին հայհոյելու հաշվին ավելի «բնութագրական» երեւալ ժողովրդի աչքին։ Լավ կլինի, որ դաշտի բոլոր ուժերը պայմանավորվեն զերծ մնալ քաղաքական հայհոյանքներից եւ արտահայտեն սեփական մոտեցումներն ու սկզբունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել