Armsport.am-ը գրում է

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:

Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը.

«Շնորհավորում եմ Հայաստանին: Երկար քննարկելու թեմա է՝ արժանի հաղթանակ էր, թե ոչ:

Ամեն դեպքում, իմ թիմն ամեն ինչ արեց լավ խաղ ցուցադրելու համար:

Կարելի է միանշանակ նշել, որ Հայաստանը հենց սկզբից տրամադրված էր հաջողության հասնելու: Մեր դարպասապահը շատ դժվարացրեց մրցակցի աշխատանքը: Կարծում եմ, որ մեր գոլից հետո Հայաստանի ընտրանին դժվար դրության մեջ հայտնվեց: Երկրորդ կեսում այլ մարտավարությամբ գործեցինք: 11 մետրանոցից հետո էլ երկրորդ շնչառություն բացվեց, սակայն երբ մնացինք 10 ֆուտբոլիստով, մեր խնդիրը բարդացավ ու դժվարություններ ունեցանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել