Աշխարհոււմ յուրաքանչյուր երկրորդ դեռահասը ենթարկվում է բռնությունների կամ հալածանքների: Այս մասին ասվում է UNICEF-ի՝ այսօր հրապարակված զեկույցում:

Ահաբեկչության զոհ դարձած աշակերտների թիվն աշխարհում մոտ 150 միլիոն է: Զեկույցում ներկայացված են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես երեխաները կարող են բռնության ենթարկվել դպրոցական միջավայրում:

Աշխարհում 13-15 տարեկան սովորողների ավելի քան մեկ երրորդը ահաբեկչության է ենթարկվում, նույն թվով երեխաներ մասնակից են դառնում մարտերի:

Թեև բռնության զոհ դառնալու հավանականությունը նույնն է աղջիկների և տղաների դեպքում, աղջիկները ավելի հավանական է, որ հոգեբանական ճնշման ենթարկվեն, իսկ տղաները հաճախ տառապում են ֆիզիկական բռնություններից և սպառնալիքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել