Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարում պատկերված կինն ունեցել է հիպոթիրիոզ`վահանաձև գեղձի հորմոնների պակաս: Այս եզրահանգման են եկել գիտնականները`ասելով, որ իրենք կարողացել են լուծել Ջոկոնդայի առեղծվածային ժպիտի գաղտնիքը:

Մասնագետները նշում են, որ նման հիվանդությամբ տառապող կանանց մոտ առկա են դեմքի մկանների թուլություն և որոշակի մկանային խանգարումներ, որով էլ բացատրվում է բնորդուհու թույլ ժպիտը: Բացի այդ, գիտնականները ուշադրություն են հրավիրում հիպոթիրիոզի մյուս նշաններին՝ փքված այտոսկրեր, դեղնավուն մաշկ, թափվող մազեր, հոնքերի և թարթիչների բացակայություն և ոչ մեծ խպիպ:

Նշվում է, որ հիվանդությունը կանանց մոտ կարող է դիտվել հղիությունից հետո, և, ինչպես հայտնի է, առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն իր կնոջ դիմանկարը պատվիրել է իրենց որդու ծննդյան պատվին: Միևնույն ժամանակ, հեղինակները ավելացնում են, որ Վերածննդի ժամանակաշրջանի իտալուհիները հաճախ ունեցել են տիրեոիդային հորմոնների պակասություն, ինչը պայմանավորված է եղել բուսական սննդակարգով և յոդի պակասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել