Armsport.am-ը գրում է.

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ներողություն է խնդրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Ավելի վաղ Դալիչն ասել էր, որ Ռոնալդուն եսասեր է, և նա չէր ցանկանա պորտուգալացուն տեսնել իր թիմում.

«Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: Ես նման ձևով արձագանքեցի այն փաստին, որ Ռոնալդուն չէր եկել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը, իսկ Մոդրիչի հասցեին բացասական մեկնաբանություններ էին հնչում:

Նկատի ունեի, որ Ռոնալդուի նման պահվածքը եսասիրության դրսևորում է: Ես չեմ սիրում նման ֆուտբոլիստների: Իմ խոսքերում անձնական վիրավորանք չկա: Պարզապես դրանք սխալ են ընկալվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել