Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում բնակվող շուրջ մեկուկես միլիարդ մարդ վաղաժամ կմահանա։

Այսպես, 168 երկրում շուրջ 2 մլրդ մարդու շրջանում իրականացված հարցումը ցույց է տվել, որ նրանցից մեկուկես միլիարդը մինչև խոր ծերություն չեն ապրի՝ անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Այդ պատճառով նրանք խնդիրներ կունենան անոթների հետ և շաքարախտով կարող են տառապել։

Իսկ ահա Օվկեանիայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում բնակիչների երկարակեցության մասնավոր դեպքերի գաղտնիքը ֆիզիկական վարժություններ են, որով նրանք մարզում են օրգանիզմը։

Պարզվել է նաև, որ ֆիզիկապես կանայք պակաս ծանրաբեռնված են, քան տղամարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել