Դոմենների և IP-հասցեների կառավարման կորպորացիան (ICANN) հայտարարել է, որ մտադիր է փոխել ծածկագրերը՝ Ինտերնետ Դոմենների Անվտանգության Համակարգը (DNS) պաշտպանելու նպատակով:

Նոր բանալիների անցնելու հետ կապված, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ինտերնետից օգտվողները կարող են բախվել ցանցի անկայուն աշխատանքին: Դա տեղի կունենա դոմեյնի IP-հասցեն փոխելիս ժամանակավոր անջատումների պատճառով:

Հասցեների բանալիների թարմացումներըը ժամանակավորապես անհասանելի կլինեն:

Հոկտեմբերի 11-ը դեռևս վերջնական օր չէ: Ինտերնետում նոր պաշտպանության անցնելու ճշգրիտ օրը ICANN-ը կհայտարարի սեպտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել