Սերկեւիլն աշնանը հասունացող միրգ է, որը հայտնի է իր օգտակարությամբ եւ համային յուրօրինակ հատկանիշներով: Բուժական նպատակով օգտագործվում են պտուղները, սերմերը եւ տերեւները: Xohanoc.am-ը ներկայացնում է սերկևիլի բուժիչ հատկությունները. 

Շաքարային դիաբետ։ Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։

Լյարդի հիվանդություններ։ Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։

Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։

Տեսողությունը լավացնող։ 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։ Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։

Մարսողությունը լավացնող։ 100 գ պտղամսին (առանց սերմերի) ավելացրեք 800 մլ զտված ջուր, դրեք կրակի վրա, 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։

Հազմրսածություն։ Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում գոլ վիճակում։

Կեղևից ստացված թուրմերը օգտակար են լնդերի արյունահոսության դեպքում:


Զգուշացում․ սերկևիլենու պտղից, սերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել