Ադրբեջանում սկսել են անհանգստանալ այն փաստից, որ իրենց երկրում հարազատները կարողանում են ամուսնանալ միմյանց հետ։ Դեռ վաղ անցյալում Ադրբեջանում ընդունված էր, որ քույր և եղբայր կարող են ամուսնանալ միմյանց հետ, քանի որ նրանց ծնողները կարծում էին, թե իրենց որդին կամ աղջիկը արժանի է ամենալավ զուգընկերոջը, իսկ ո՞վ կարող է լինել հարազատից և արյունակցից լավ։ Իրենց կարծիքով՝ ոչ մեկ, և այդպես ամուսնանում էին հորեղբոր կամ մորաքրոջ երեխաները միմյանց հետ, շատ դեպքերում՝ ստիպողաբար։

Տարիներ անց այս ավանդույթը գրեթե վերացավ, սակայն Ադրբեջանում դեռ կան նմանատիպ զույգեր, ովքեր այդ կերպ ամուսնանում են։ Դրա հետևանքով Ադրբեջանում մի շարք կանանց մոտ ընդհատվում է հղիությունը կամ ծնվում են հիվանդ երեխաներ։

Այս հարցը մեծ անհանգստություն է առաջացրել որոշ մասնագետների մոտ, և նրանք պահանջում են կա՛մ արգելել արյունակիցների միջև ամուսնությունը, կա՛մ մինչև նրանց ամուսնանալն անցկացնել հատուկ բժշկական ստուգում, որպեսզի պարզեն, թե նրանց ամուսնությունից հետո կարո՞ղ է առողջ երեխա ծնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել