Հրաշալի թխվածքաբլիթներ, որոնց համը պարզապես անփոխարինելի է։

Բաղադրիչներ՝

  • կաթնաշոռ - 200 գրամ,
  • ալյուր - 200 գրամ + խմորը բացելու համար,
  • կարագ - 70 գրամ,
  • 1 ձու,
  • փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ,
  • շաքարավազ – 100 գրամ։

Պատրաստումը՝

Կարագը հալեցնել, խառնել կաթնաշոռի, ձվի և ալյուրի հետ, ավելացնել փխրեցուցիչ, հունցել խմորը (այն պետք է լինի փափուկ, պինդ․ ալյուրի մասին չմոռանաք)։

Թողեք խմորը սառնարանում 30 րոպե։

Բացել խմորը 0,5 սմ հաստությամբ, կտրատել շրջանաձև։

Շրջանի մի կեսին շաքարավազ շաղ տալ և մյուս կեսը ծալել վրան, ապա կիսաշրջանի մի կեսին կրկին շաքարավազ շաղ տալ և դարձյալ ծալել ու վերջում վրան կրկին շաքարավազ ցանել:
Դնել թխելու համար նախատեսված թղթի վրա։

Թխել 200 աստիճանի տակ մոտավորապես 15 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել