Չարագործները Viber հանրաճանաչ մեսենջերով քողարկված լրտեսական ծրագրային ապահովում են տարածել, որը թույլ է տալիս WhatsApp-ից լուսանկարներ և փաստաթղթեր գողանալ։

Կեղծ Viber-ը հարձակվում է Android-ի հիմքով սարքավորումների վրա։ Վնասակար ծրագրային ապահովման մասին մամուլի հաղորդագրության միջոցով զգուշացրել է ESET ընկերությունը։

Այն հայտնաբերել է ESET-ի անվտանգության հարցով մասնագետ Լուկաս Ստեֆանկոն Google Play-ին նմանակող հավելվածների խանութում։ Նշվում է, որ այն ավելի քան 500 մլն օգտատեր է ներբեռնել։

Սմարթֆոնում կամ պլանշետում ներբեռնելիս ծրագիրը կապերին հասանելիության, ինչպես նաև ձայնագրությունների և SD քարտին գործողությունների հնարավորության հարցում է հղում։ Այսպիսով այն կարող է գողանալ WhatsApp-ով և WeChat-ով ուղարկվող մեդիաֆայլերը և փաստաթղթերը, ինչպես նաև բոլոր լուսանկարներն ու հեռախոսազանգերի ձայնագրությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել