Բաղադրիչներ ՝ 

1 կգ հոնին՝  
1,5 կգ շաքարավազ,
2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Մուրաբայի համար ընտրել խոշոր, հասուն, մուգ կարմիր գույնի պտուղներ և լվանալ: 

Պատրաստել օշարակ:

Տաք օշարակը լցնել հոնի վրա և թողնել մեկ օր, որ ներծծվի: 

Հոնի հատիկները շերեփով հանել, քաղցր հյութը նորից եփել մոտ քառորդ ժամ: 

Նորից հոնի հատիկները լցնել մեջը և թողնել մեկ օր: Երրորդ օրը մուրաբան վերջնական ջերմային մշակման է ենթարկվում:  

Եփել այն, մինչև հոնը լրիվ պատրաստ լինի:  

Լցնել մաքուր և չոր տարաների մեջ, փակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել