Aysor.am-ը գրում է.

Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների քանակը հասել է 76-ի, ևս մեկ մարդ մահացել է,  հայտնել է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր հինգ տուժածի մասին: Տարերքի զոհ է դարձել մի տղամարդ, որը մահացել է Սիգա պրեֆեկտուրայում սաստիկ սաստիկ քամուց պահեստի փլուզման հետևանքով:

Վնասվածքներ ստացած մարդկանց վերաբերյալ հաղորդագրությունները գլխավորապես ստացվում են Օսակա, Կիոտո և Հյոգո պրեֆեկտուրաներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել