Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալում» աշխատանքի ընթացքում հարկերը չվճարելու համար դատապարտվել է:

Ինչպես հայտնում է «El Mundo»-ն, հետաքննության արդյունքում պորտուգալացի մասնագետը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Նշվում է, որ Մոուրինյուի գործը փակվել է:

Հիշեցնենք` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը մեղադրվում է 2011 և 2012 թվականներին իմիջային իրավունքներից ստացված եկամուտները օֆշորների օգնությամբ թաքցնելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել