Որոնողական համակարգն իր աշխատանքն ավելի արագ է կատարում, քան մարդը, ինչպես նաև անհարմարություն չի զգում:

Google-ը թողարկել է նոր նեյրոցանց, որը կարող է ինքնուրույն գտնել և դասակարգել պոռնոգրաֆիկ նյութերը: Արհեստական ինտելեյտը կփոխարինի մարդկանց և կաշխատի ինչպես ինտերնետոով, այնպես էլ օֆլայն ռեժիմով, փոխանցում CNET-ը:

Նախևառաջ, արհեստական ինտելեկտը նախատեսված է կորպորատիվ օգտագործման համար`ընկերությունների կողմից, որոնք աշխատում են մեծ թվթվ տվյալների հետ: Անկեղծ բովանդակությամբ նյութերի հետ աշխատելու համար նախատեսված նեյրոցանցը կարող է տարբերակել գրաֆիկական պատկերները և երեխաների համար նախատեսված տեսանյութերը:

Հաղորդվում է, որ ցանցն ավելի արդյունավետ է երեխաների համար նախատեսված բաց բովանդակությամբ նյութերը հայտնաբերելու հարցում:

Google-ի փոխանցմամբ՝ համակարգն ավելի արդյունավետ է, քան մարդկային ռեսուրսները: Նախ, նեյրոցանցը չի զգում անհանգստություն կամ ամոթ, երբ դիտում է անկեղծ բովանդակությամբ տեսանյութերը, բացի այդ, այն աշխատում է շատ արագ. փորձագետները նկատել են, որ արհեստական ինտելեկտը սովորական մարդուց 700%-ով ավելի արդյունավետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել