Անգլիայի Քենթ կոմսությունում 23-ամյա մայրիկը՝ Շենոն Ուիքսը, դստերը՝ Քլոյային երեկոյան շուրջ 23։00-ին պառկեցրել է քնելու։ Երեխան հանգիստ քնած էր, սակայն Քինգ Չարլզը՝ ընտանիքի հավատարիմ շունը, հանկարծ սկսել է իրեն տարօրինակ պահել։

«Մեր շունը վազում էր բնակարանում և անդադար հաչում։ Մենք չէին կարողանում հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, քանի որ նա նախկինում երբեք այդպիսի վարքագիծ չի դրսևորել։ Նա գործնականում առհասարակ չի հաչում»,-ասել է Շենոն Ուիքսը։

Շունը վազել է Շենոնի մոտ, իսկ հետո հետ՝ ննջասենյակ՝ ցույց տալով, որտեղ կարող է դժբախտություն պատահել։ Երբ Շենոնը ննջասենյակ է մտել, սարսափելի պատկերի է ականատես եղել՝ փոքրիկ Քլոյան պառկած էր դեմքը բարձին դրած և շնչահեղձ էր լինում։ Շենոնը նրան շրջել է, սակայն երեխան կապույտ էր։ Այդ օրը երեխայի որովայնը ցավում էր, քնած ժամանակ նա փսխել է բարձին, իսկ դրա մնացորդները երեխայի կոկորդում են մնացել։

Մայրը թույլ հարվածել է դստեր մեջքին, և փսխոցի մնացորդները նրա կոկորդից դուրս են թափվել։

Բժիշկների խոսքով՝ եթե Չարլզ Քինգը չլիներ, երեխան հազիվ թե ողջ մնար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել