Հնդկաստանում յուրաքանչյուր ձեռքին և ոտքին վեցական մատեր ունեցող տղան զրկվել է դպրոց գնալու հնարավորությունից՝ նրան աստվածներին զոհաբերելու հարազատների ցանկության պատճառով։ Այս մասին հաղորդում է India Today-ը։

Ութար Փրադեշ նահանգի հյուսիսում՝ Բարաբանքի քաղաքում բնակվող տղայի ծնողները, նրա կյանքի համար վախենալով, երեխային տնից դուրս չեն թողնում։ Նրանց հարազատները գուրուներից մեկից իմացել են, որ տղային աստվածներին նվիրաբերելու դեպքում, որպես պարգև, մեծ հարստություն կստանան։

«Մենք դադարեցինք նրան դպրոց թողնել։ Եվ ոստիկանությունից օգնություն խնդրեցինք»,- հայտարարել են տղայի ծնողները։

Բարաբանքի շրջանի ոստիկանության սպա Ումաշանքար Սինգհը խոստացել է, որ կօգնի երեխային կրթություն ստանալ՝ խոստանալով հոգալ նրա կրթության ծախսերը և հետաքննել գործը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել