Չիկագոյի և Փենսիլվանիայի համալսարանների գիտնականները հերքել են այն հայտնի ենթադրությունը, որ ամբողջովին օվկիանոսներով ծածկված մոլորակները կյանքի համար պիտանի չեն: Այս մասին հաղորդում է Phys.org-ը:

Հայտնի է, որ կյանքի գոյության համար անհրաժեշտ է հեղուկ, և այն պետք է լինի առատ քանակությամբ՝ բավարար էվոլյուցիայի համար: Կլիման կարող է զգալիորեն փոխվել, ուստի օրգանիզմների գոյատևման համար անհրաժեշտ են նաև երկրաքիմիական ցիկլեր, որոնք, օրինակ, պահպանում են հրաբխային արտանետումների և մթնոլորտային գազերի ամրության միջև հավասարակշռությունը:

Շատ գիտնականներ կարծում են, որ օվկիանոսով ծածկված մոլորակների վրա չի կարող կյանք լինել, քանի որ նրանցում բացակայում են բազմաթիվ նյութեր, որ գոյություն ունեն երկրագնդի վրա:

Սակայն, նոր աշխատանքում հետազոտողները ցույց են տվել, որ աշխարհաքիմիական ցիկլերը միշտ չէ, որ անհրաժեշտ են կյանքի գոյության համար: Մասնագետները մոդելավորել են միլիարդավոր տարիների ընթացքում օվկիանոսի ջերմաստիճանի և քարե մոլորակների քիմիական կազմի փոփոխության մի քանի սցենարներ: Պարզվել է, որ իրենց գոյության սկզբից շատ ջրային մոլորակներ բավականին երկար ժամանակ ապահովել են կայուն և բարենպաստ պայմաններ: Դրա պատճառը ճնշումն է, որ օվկիանոսը գործադրում է հողի շերտի վրա, ինչի արդյունքում մթնոլորտի և ջրոլորտի միջև նյութափոխանակությունը բարդանում է:

Այսպիսով, օվկիանոսային մոլորակների վրա կենդանի օրգանիզմների առկայությունը կախված է ոչ թե աշխարհաքիմիական ցիկլերի, այլ ջրային թաղանթի, մթնոլորտի և ածխածնի ու այլ նյութերի նախնական բաշխվածությունից: Ավելին, կարմիր թզուկները կարող են լավ թեկնածուներ լինել ծնող աստղի դերի համար, քանի որ նրանք ավելի դանդաղ են տաքանում, քան Արեգակը, ինչը կյանքին ավելի շատ ժամանակ է տալիս զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել