Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երեկ նշել է ծննդյան 32–ամյակը: Երգչուհին ասում է, որ սիրում է ծննդյան օրը, սակայն վերջին տարիներին դադարել է այն տոնի վերածել և անցկացնում է սովորական օրերի նման: Այդուհանդերձ, անակնկալների պակաս այս տարի նույնպես չի եղել:

 

Աստղիկը Tert.am Life-ին է տրամադրել տարեդարձի օրվա լուսանկարներից և պատմել գեղեցիկ օրվա ու ստացած անակնկալների մասին: Նա նշեց, որ առաջին շնորհավորանքը և անակնկալը քույրիկի կողմից է ստացել. «Առավոտյան, երբ դեռ քնած էի, քույրիկս գեղեցիկ ծաղկեփնջով, ծննդյան տորթով արթնացրեց ինձ և շնորհավորեց»:

 

Երգչուհու խոսքով, տարեդարձի հետ կապված որևէ խնջույք չէր ծրագրել, սակայն գեղեցիկ օր է ունեցել. «Հատուկ նշել չեմ սիրում և վաղուց դադարել եմ ծննդյանս օրերը հատուկ նշել։ Ամեն ինչ թողնում եմ տվյալ պահի տրամադրությանը, նախապես որևէ բան չեմ պլանավորում, և ստացվում է ավելի լավ տոն»,-ասաց նա և ավելացրեց, որ տարեդարձի երեկոն անցկացրել է քույրիկի հետ՝ երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ անակնկալները շարունակվել են. «Ակամայից, երեկ անակնկալները շատ էին:

 Երեկոյան ռեստորաններից մեկում ընթրելիս, ռեստորանի անձնակազմը ջութակահարի ուղեկցությամբ նվագեցին հատուկ ինձ համար՝ մատուցելով մոմով աղանդեր և շնորհավորեցին տարեդարձս նման գեղեցիկ կերպով»։

 

Աստղիկի խոսքով, անակնկալները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Նրան գեղեցիկ կերպով են շնորհավորել նաև ընկերուհիները. «Ուշ երեկոյան, երբ վերադարձա տուն, ինձ այցելեցին ընկերուհիներս: Նրանք ինձ ծաղկեփնջով սպասում էին մեր բակում: Նրանց հետ մեր տանը տարեդարձս շարունակվեց: Հետո, երբ դուռը բացեցի, որ ճանապարհեմ ընկերուհիներիս, հայտնաբերեցի ևս մեկ անակնկալ ՝ գեղեցիկ մեծ ծաղկեփունջ դրված մեր տան դռան դիմաց՝ երկրպագուներիս կողմից»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել