«Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցը սեպտեմբերի 1-ին տոնում էր ծննդյան 20-ամյակը: Վաղ առավոտից տոնական տրամադրությունն ապահովված էր. արագ սննդի ցանցի ողջ անձնակազմը հավաքվել էր գլխամասում՝ միմյանց շնորհավորելու ու համտեսելու տոնական տորթը: Ի դեպ, հոբելյանի առթիվ «Թումանյան շաուրմայի» հնաբնակները նաև խրախուսական նվերներ են ստացել՝ նվիրված ու սրտացավ աշխատանքի համար:

Իսկ ահա երեկոյան էթնիկ ֆասթ ֆուդը գեղեցիկ անակնկալ էր մատուցել իր հաճախորդներին ու կազմակերպել երաժշտական խելահեղ երեկո: «Թումանյան շաուրմայի» հրավերով առաջին անգամ Հայաստանում իրենց ֆանտաստիկ համերգային ծրագրով ելույթ ունեցան ֆրանսիացի լեգենդար DJ David Vendetta-ն ու պորտուգալացի հանրաճանաչ DJ Carolina Martinez-ը: Մինչ համերգի մեկնարկը Շառլ Ազնավուրի հրապարակում արդեն ակտիվ ժամանցի սիրահարների պակաս չէր զգացվում: Ձայնային ու լուսային շքեղ համերգային շոու ծրագիրը տևեց մոտ 2 ժամ: Ներկաները հնարավորություն ունեին ոչ միայն վայելելու դիջեյների երաժշտական սեթերն, այլև լուսանակարվելու սիրելի արտիստների հետ: Էներգետիկ համերգը դեռ երկար կմնա երևանցիների հիշողություններում:

40828160_2201300159899609_1900994637363937280_n_C7A172440756472_232242140776046_5312417655120986112_n40665429_229598834379010_1357444673261535232_n_C7A166840914355_2174588276199813_7510649240826150912_n_C7A1707_C7A1720_C7A1701_C7A1635_C7A1641_C7A1651_C7A1711_C7A1803_C7A1776_C7A17871n_C7A179140592121_479138199163301_5472812573134946304_n40654881_496946304110861_5470912213315223552_n40833711_1135155319965698_8671787949878149120_n40987191_1961502573888045_5956948309011595264_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել