«Թեպետ ամեն շաբաթ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը ակցիաներ է իրականացնում՝ ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, սակայն առանց այն էլ իրենց քիչ կողմնակիցներին այլևս հնարավոր չէ հեղափոխական պաթոսով պահել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գնդեվանքի ճանապարհին կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված հարձակումից հետո շատերը հիասթավել են շարժման պարագլուխներից մեկի՝ կարգալույծ հոգևորական Կորյուն աբեղա Առաքելյանի կեցվածքից և ընդմիշտ հրաժեշտ են տվել շարժմանը:

Պակաս ծայրահեղ վիճակում չեն նաև նրանք, ովքեր մնացել են Կորյունի կողքին, սակայն անհանգստություն ու կասկած ունեն իրենց բռնած գործի հանդեպ:

Ավելին՝ կամաց-կամաց սկսել են գիտակցել, որ ոչ թե պայքարում են հանուն եկեղեցու բարեկարգման, այլ մեղք են գործում՝ Սուրբ Հոգու և օծված հոգևորականների հանդեպ:

Գնալով բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կարգալույծ աբեղայի համար ավելի անտանելի են դառնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել