Օգոստոսի 28-ին Ադրբեջանի ԱԱԾ հատուկ նշանակության զորքերի կատարած գործողությունների արդյունքում սպանվել է Նիզամ Նաջաֆովը, ով մեղադրվում էր ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ։

Պարզվում է, որ Նաջաֆովը դեռ 2013 թվականին ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու և առևանգման փորձ կատարելու համար։ Նրա հետ ձերբակալվել էին նաև նրա երկու բարեկամները։ Նրանց նկատմամբ դատարանը 7 և 8 տարվա ազատազրկման որոշում էր կայացրել։ Հետագայում նրանք արդարացվել էին առևանգման փորձ կատարելու գործով և ազատազրկել ընդամենը 3 տարի ժամկետով։

Սակայն Նաջաֆովին և իր երկու բարեկամներին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նրանք համացանցում վիրավորել էին այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն էլդար Մախմուտովին։ Նաջաֆովն իր էջում տեղադրել էր Մախմուտովի լուսանկարը և այն վերնագրել էր վիրավորական արտահայտություններով։ Դրանից հետո նրա բարեկամ Վաֆանուր Մահմեդովը նույնպես վիրավորական մեկնաբանություններ էր գրել այդ լուսանկարի տակ։ Դրանից հետո նրանք ձերբակալվել էին։

Վերջին շրջանում ադրբեջանական ԱԱԾ զորքերի կողմից սպանվել է արդեն 6 անձ, ովքեր մեղադրվել են ահաբեկչության մեջ, սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ կապ չեն ունեցել ահաբեկչության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել