Aysor.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումները պետք է անհապաղ դուրս բերվեն տարածքից:
 
Իդլիբը գրեթե ամբողջությամբ վերահսկում են ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումները, որոնք այստեղից պարբերական հարձակումներ են գործում կառավարական ուժերի դիրքերի վրա։
 
«Սիրիայում ընթանում է ահաբեկչությունից ամբողջական մաքրման գործընթաց։ Ահաբեկիչների մնացորդները, այդ թվում՝ «Ջեբհաթ ան Նուսրայի» (Ռուսաստանում արգելված), պետք է դուրս բերվեն Իդլիբից»,- ասել է Զարիֆը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել