Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարզիկները խոցելի են սրտանոթային հիվանդությունների հանդեպ, չնայած մշտական ֆիզիկական ակտիվությանը: Սա հաստատում է նախորդ ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի՝ անընդհատ ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց մոտ մեծանում է վաղաժամ մահվան հավանականութունը՝ տեղեկացնում է MedicalXpress-ը:

Մասնագետները վերլուծել են 35 տարեկան և դրանից բարձր տարիքի 798 մարզիկների տվյալները, ովքեր նվազագույնը շաբաթական 3 օր դրսևորել են միջին և բարձր ֆիզիկական ակտիվություն: Կամավորները պատասխանել են առողջության, ընտանեկան բժշկության պատմության և սպորտի մասին մի շարք հարցերի: Մասնակիցները նաև չափել արյան ճնշումը և կատարել կորոնարային անգիոգրաֆիա:

Արդյունքում 94 հոգու մոտ նկատվել է սրտանոթային հիվանդության նշաններ և 10-ի մոտ կորոնարային զարկերակի կոպիտ խախտումներ՝ առանց ախտանիշների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել