Մեր օրերում շատ գիտնականներ ու արտիստներ փորձում են վերստեղծել այն արտաքին կերպարները, որոնք ունեցել են անցյալի հայտնիները՝ արքաները, թագուհիները, երաժիշտներն ու զինվորականները: Տեխնոլոգիաներն այնքան մեծ զարգացում են ապրել, որ ամեն ինչ այսօր հնարավոր է դարձել: Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք կունենային այսօր մարդիկ, եթե ողջ լինեին:

Ֆրանսիայի արքա Հենրի IV

Հենրի IV-ը Ֆրանսիայի արքան էր 1589-1610 թթ.: Նա նաև հայտնի էր որպես Բարի արքա Հենրի, քանի որ մեծ մտահոգությամբ էր վերաբերվում իր բոլոր գործերին: Ֆիլիպ Ֆրոշչը Հենրի արքայի դեմքի 3D տարբերակն է ստեղծել՝ օգտագործելով արքայի գանգը որպես հիմք:

Ավա

Ավան Բրոնզե դարում ապրող կին էր, ով մահացել է 3,700 տարի առաջ: Նրա մարմինը գտել էին այդ ժամանակների համար արտասովոր գերեզմանում թաղված: Հողում թաղվելու փոխարեն Ավայի գերեզմանը պատված էր հղկված քարով, որից էլ կարելի է ենթադրել, որ նա առանձնահատուկ էր: Շոտլանդացի հնագետ Մայա Հուլն ու արտիստ Հյու Մորիսոնը վերստեղծել են Ավայի դեմքը:

Մերիտամուն

2000 տարեկան այս մումիան, որը հայտնի է Մերիտամուն անունով, «վերակենդանացել է» նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ: Մելբուրնի համալսարանի գիտնականներն օգտագործել են նրա գանգը՝ պարզելու համար, որ Մերիտամունը եղել է 18-25 տարեկան: Դժբախտաբար, նրանք չեն կարողացել պարզել մահվան պատճառը, սակայն վերստեղծել են Մերիտամունի դեմքը՝ մի շարք գիտությունների օգնությանը դիմելով:

4500-ամյա դուբլինացին

2014-ին հնագետները վերականգնեցին մի մարդու մնացորդները, ով մահացել էր շուրջ 500 տարի առաջ: Նրա կմախքն այն 4 կմախքներից մեկն էր, որոնցից բոլորի մոտ նշմարվել են մանկական թերսնում ու ծանր մեխանիկական աշխատանքի հետքեր, որից կարելի է ենթադրել, որ աղքատ են եղել: Կմախքներից մեկը լավ էր պահպանվել, հետևաբար գիտնականներին հաջողվել է վերականգնել այն մարդու դեմքը, ով ապրել է 500 տարի առաջ:

Նիկոլայ Կոպեռնիկոս

Կոպեռնիկոսը Վերածննդի ժամանակաշրջանի ամենահայտնի մաթեմատիկոսներից ու աստղագետներից մեկն էր, ով տիեզերքի մոդելն էր ստեղծել, որտեղ կենտրոնում Արեգակն էր տեղակայված, ոչ թե Երկիրը: Նա մահացել է 70 տարեկանում: Լեհական գիտնականների թիմը վերականգնել է Կոպեռնիկոսի դեմքը:

Յոհան Սեբաստիան Բախ

Յոհան Սեբաստիան Բախը Բարոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտոր ու երաժիշտ էր, ով համարվում է պատմության բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկը: Շոտլանդացի մարդաբան Կարոլին Վիլքինսոնը չափել ու ուսումնասիրել է Բախի դիմային ոսկրերը և ստեղծել է նրա 3D կերպարը:

Նեոլիթյան մարդ

Քարե դարի մարդու գլուխը հիմնված է 1863-ին գտնված տղամարդու գանգի վրա: Գիտնականները փորձել են ներկայացնել, թե 40 տարեկան տղամարդն ինչ տեսք է ունեցել 5,500 տարի առաջ:

Ջեյմսթաունի Ջեյն

Ջեյնը 14-ամյա աղջիկ էր, ում 17-րդ դարում կերան նրա համագյուղացիները: Նրա գանգն ու ոտքի ոսկորներից մեկը գտնվել է 2012-ին՝ կենդանիների ոսկրերի հետ միասին: Դոկտոր Դուգլաս Օուսլին ուսումնասիրել է ոսկրերն ու հայտնաբերել, որ դրանց վրայի կտրվածքներն ու նշաններն առաջացել են ուղեղը ոսկրերից անջատելու փորձի ժամանակ:

Թութանհամոնի կենսաբանական մարդը, ամենայն հավանականությամբ՝ Նեֆերտիտին

Քանի որ այս մումիայի ինքնությունը հստակորեն պարզ չէ, շատերը կարծում են, որ այն պատկանում է թագուհի Նեֆերտիտիին: Պալեոարտիստ Էլիզաբեթ Դայնեսն օգտագործել է մումիայի սկանը եգիպտական թագուհու արտաքինը վերականգնելու համար:

Մաքսիմիլիան Ռոբեսպիեռ

Ռոբեսպիեռը ֆրանսիացի քաղաքական գործիչ ու իրավաբան էր, ով մեծ դեր է ունեցել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Նա գլխատվել է 1794-ի հուլիսի 8-ին՝ 36 տարեկան հասակում:

Գիտնականներն օգտագործել են նրա մահվան դիմակը Ռոբեսպիեռի դեմքը վերականգնելու ու նրա հիվանդությունները բացահայտելու համար: Ըստ այդ հետազոտությունների՝ նա տեսողական խնդիրներ ուներ, քթից արյունահոսություն, դեղնախտ, ասթենիա և այլն: Հիվանդությունները բարդացել են 1790-1794 թթ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել