Ըստ Bloomberg-ի տվյալների՝ օգոստոսին Իրանը նվազագույնին է հասցրել նավթի արտահանումը՝ վերջին 2.5 տարիների ընթացքում Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու նախօրեին Ասիայում իր հիմնական գնորդներից պահանջարկի կրճատման ֆոնի վրա:

Այս ամսվա ընթացքում Իրանից նավթի և կոնդենսատի մատակարարումները կազմել են օրական ավելի քան 2.1 միլիոն բարել, որն ամենացածրն է՝ 2016 թ. մարտից սկսած:

ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ՝ ներառյալ երկրի նավթային ոլորտը, կմեկնարկեն 2018 թվականի նոյեմբերի 4-ին: Վաշինգտոնը սպառնացել է պատժիչ միջոցառումներ նաև այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն են Իրանից նավթ գնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել