Արտադրական անսարքության պատճառով սարքերի աշխատանքը կարող է լրջորեն դանդաղել, ինչպես նաև դրանք կարող են վերագործարկվել և անջատվել:

Apple-ը խոստացել է անվճար վերանորոգել այն iPhone 8-երը, որոնք ունեն արտադրական թերություններ: Ընկերությունը խնդրել է այդ հեռախոսի սեփականատերերին ստուգել իրենց սարքերի «մայր պլատա» կոչվող մասերը, հաղորդում է UberGizmo-ն:

Խնդրի մասին հաղորդվում է Apple-ի պաշտոնական էջում: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արտադրական թերությունն ազդել է աննշան քանակով հեռախոսների վրա միայն: Անսարք iPhone-ները կարող են դանդաղ աշխատել, հանկարծակի անջատվել կամ վերագործարկվել: Այդ դեպքում ընկերությունը երաշխավորում է սարքերի անվճար վերանորոգումը:

Apple-ի պնդմամբ՝ թերություն ունեցող մոդելները վաճառվել են Ավստրալիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Մակաոյում և մի քանի այլ երկրներում: Նրանք, ովքեր հայտնաբերել են թերությունը, կարող են դիմել վաճառողին կամ անմիջապես Apple-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել