Ցուլ: Բոլորին է հայտնի, որ Ցուլերը կամակոր են: Պետք չէ զարմանալ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հանձնվում: Նրանք առհասարակ չեն դիտարկում պայքարից հրաժարվելու տարբերակը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որոշում են առաջ շարժվել, ինչ էլ տեղի ունենա: Նրանք համառորեն ձգտում են իրականություն դարձնել իրենց նպատակները՝ երբեմն նույնիսկ անցնելով մարդկանց վրայով, ինչն այնքան էլ չի մտահոգում նրանց: Ցուլերը հասնում են վերջնագծին, նույնիսկ երբ մյուսները վաղուց արդեն հանձնվում են:

Առյուծ: Առյուծները չափազանց նպատակասլաց են, չեն ողջունում պարտությունը: Հոգնելու դեպքում ընդմիջում են, փնտրում հաջողության հասնելու այլ ճանապարհներ: Նրանք այլ տեսանկյունից են դիտարկում խնդիրը, կրկնակի էներգիայով սկսում աշխատել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավատես են, առողջ մտածողություն ունեն, զգում են պահը, երբ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել կամ որոշ ժամանակ դադար վերցնել:

Կույս: Կույսերը չեն հանձնվում, շարունակում են հետազոտական աշխատանքը, փնտրում բոլոր հարցերի պատասխանները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են շնորհակալ լինել իրենց տրված հնարավորությունների համա և դժվարություններից բողոքելու փոխարեն կամակորությամբ շարունակում են իրենց գիծը: Անհրաժեշտության դեպքում կարողանում են այլ ճանապարհ գտնել կամ նոր լուծում մտածել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, իսկ դժվարությունները նրանց երբեք չեն ստիպում կանգ առնել: Կույսերը կգտնեն և՛ խնդրի լուծման գործիքները, և՛ մոտիվացիա, որոնք հարկավոր են խոչընդոտները հաղթահարելու համար:

Կարիճ: Կարիճներն առանձնանում են ստեղծագործական մտածողությամբ, անհաջողությունը դիտարկում են որպես վեր տանող աստիճան և հնարավորություն՝ իմանալու այն, ինչ չգիտեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շրջահայաց են, նկատում են նույնիսկ ամենափոքր դետալները, կլանում տեղեկատվությունը: Անում են հնարավոր ամեն բան՝ իրենց ուզածին հասնելու համար: Կարիճները տարված են այն ամենով, ինչի ցանկանում են հասնել, բայց խելամտորեն են գործում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծրագրում են, սովորում, և երբ որևէ բան չի ստացվում, չեն ընկճվում, պատրաստվում են հետագա գործողություններին:

Այծեղջյուր: Նպատակասլացությունն Այծեղջյուրների գլխավոր հատկությունն է: Երբ նպատակը չափազանց մեծ և անիրական է թվում, կամ Այծեղջյուրը զգում է, որ չի կարող մոտենալ դրան, խնդիրը մասնատում է մի քանի էտապների և համառորեն քայլում նպատակների իրականացման ճանապարհով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անասելի համբերատար են, հասկանում են, որ շատ բաներ ժամանակ են պահանջում: Դա է պատճառը, որ Այծեղջյուրները շատ չեն անհանգստանում, երբ ինչ-որ բան միանգամից չի ստացվում: Նրանք պարզապես շարունակում են շարժվել, երբեմն՝ առաջ, երբեմն՝ ետ: Շարժման ուղղությունը կարևոր չէ, եթե նրանք շարունակում են գործողություններ ձեռնարկել:

Ջրհոս: Հանձնվելու փոխարեն Ջրհոսներն իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ են նորից անում: Եթե ծանրակշիռ պատճառ կա, Ջրհոսների հավատն իրենց ուժերին ավելի է ուժեղանում: Եթե ոչ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դադար են վերցնում և փորձում հասկանալ՝ արդյո՞ք դա այդքան կարևոր է իրենց համար, թե՞ իրենց շեղում է կյանքում ավելի կարևոր բանից: Երբեմն չհանձնվելը նշանակում է գնալ այլ ճանապարհով՝ այլ նպատակի հասնելու համար: Ոչ ոք ինքն իր հետ 100 տոկոսով ազնիվ չէ, և երբեմն հարկավոր է կասկածի տակ դնել սեփական ձգտումներն ու մոտիվացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել