Life.panorama.am-ը գրում է.

Այսօր հազարավոր առաջին դասարանցիների շարքը համալրում է նաեւ դիզայներ Դիանա Շատվերյանի դուստրը՝ փոքրիկ Վիվիենը: Ծնողները նրա համար ընտրել են Պուշկինի անվան դպրոցը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանան պատմել է իր եւ ամուսնու զգացողությունների, դպրոցի ընտրության եւ դպրոցի նկատմամբ աղջկա վերաբերմունքի մասին:

«Մենք ապրում ենք Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ եւ այնպես է ստացվում, որ ամեն տարի էլ տեսնում եմ դպրոցի բակում հավաքված առաջին դասարանցիներին, ծնողներին, նրանց շփոթմունքն ու հուզմունքը, բայց հիմա, երբ նրանց կարգավիճակում արդեն մենք ենք, հասկանում եմ, որ այդ հուզմունքը, ուրախությունը, զգացողությունները բոլորովին այլ են, երբ այդ ամենը վերապրողը դու ես»,- պատմեց Դիանան ու շարունակեց.

«Անշուշտ թե իմ, թե ամուսուս, եւ թե Վիվիենի տատիկների ու պապիկների հուզմունքն այսօր առավոտյան մեծ էր: Երբ երեխայիդ տեսնում ես սեւ ու սպիտակ համազգեստով, հետո դպրոցի բակում կազմակերպված տոնակատարությունը, եռագույն փուչիկները, առաջին դասարանցիների շփոթմունքն ու ուրախությունը շատ հաճելի ու հուզիչ է: Աղջկաս զգացողություններն էլ շատ բուռն էին, չգիտես ինչու՝ նա որոշել էր, որ եթե արդեն դպրոցական է, պետք է իրեն շատ լուրջ պահի, արդյունքում սկզբում բոլոր լուսանկարներում նա կամ շատ լուրջ էր, կամ ժպիտը հազիվ զսպում էր, որ լուրջ լիներ, բայց հետո նրան բացատրեցինք, որ բնավ պետք չէ թաքցնել ժպիտը, դրանից հետո Վիվիենը անընդհատ ժպտում էր»:

Դիանան ու ամուսինը փոքրիկին նախապես պատրաստել էին, ուստի Վիվիենը լիովին պատրաստ է լինել աշակերտուհու կարգավիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել