Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունն աշխատում է Ազգային ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։

Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքներն արդարացնելու ուղղությամբ՝ բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։

ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել