Armsport.am-ը գրում է.

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանի խաղում Ուիլյամսը երեք սեթում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպիին 6:0, 4:6, 6:3 հաշիվներով:

Խաղը 1 ժամ 37 րոպե է տևել: Ուիլյամսը 4 կրկնակի սխալ է թույլ տվել և 7 հնարավոր բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը:

Կանեպիի ակտիվում 4 էյս կա, 3 սխալ մատուցման ժամանակ և 2 բրեյք-փոինթ` հնարավոր 3-ից:

Հիշեցնենք` Կանեպիի համար մրցաշարը մեկնարկել էր աշխարհի առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի նկատմամբ տարած հաղթանակով (6:2, 6:4), իսկ Սերենա Ուիլյամսը նախորդ խաղում ջախջախել էր իր քրոջը` Վինուսին (6:1, 6:2):

US Open-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սերենա Ուիլյամսը կխաղա մրցաշարի 8-րդ ռակետ, չեխ Կարոլինա Պլիշկովայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել