Երբ փաստացի պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի խնդրո առարկա հանդիսացող Պետության անկախության օրվան ներկա գտնվելու փոխարեն գերադասում է պատրաստվել ֆեյսբուքի լայվին, այդ պահից որևէ մեկնաբանություն անելն իմաստազուրկ է դառնում: Արցախի Հանրապետության տոնն էլ հո որդուն բանակում տեսակցության գնալ չի, որ ողջ ընտանիքով ու պետական միջոցներն օգտագործելով գնան հասնեն Ստեփանակերտ: 
Իսկ հիմա ինչքան կարաք անասուն հարցեր գրեք ու էդ ձեր գրածը էն հազարավոր ֆեյքերով լայքեք, որ էս օրով ստանաք էդ «կարևորագույն» հարցերի պատասխանները: Հա, կլկլոցով ցածրաճաշակ երաժշտությունը չմոռանաք միացնել զուգահեռ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել