Interesbook կայքը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն մաքրում են լյարդն ու լեղուղիները, այլև՝ վերականգնում  են ընդհանուր առողջությունն ու առողջ քունը:

Բաղադրատոմս-1

1ճ/գ վարսակի վրա 0.5լ ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Եթե բարձր ճնշման հակում ունեք, ավելացրեք 1ճ/գ գարեձավար:   Առավոտյան նույն ջրի մեջ եռացրեք խառնուրդը՝ 2 րոպե բարձր կրակի վրա, ապա ևս 5րոպե՝ ցածր կրակի վրա, կափարիչը ծածկած, թողեք թրմվի 10 րոպե՝ սրբիչի տակ:  Ապա քամեք և ուտելուց  առաջ խմեք ամբողջ օրվա ընթացքում:

Բաղադրատոմս-2

1 բաժակ վարսակը մաղել, լվանալ և թողնել թերմոսի մեջ ամբողջ գիշեր՝ վրան լցնելով 1լ եռացրած ջուր: Խառնուրդը քամել և խմել առավոտյան դատարկ ստամոքսին: Խառնուրդը մեկ օր հետո այլևս չի կարելի խմել:

Բուժման կուրսը տևում է 10 օր:

Այս բոլոր բաղադրատոմսերն իջեցնում են խոլեստերինը, լավացնում դեմքի մաշկի գույնը,  դուրս են բերում օրգանիզմում կուտակված աղերը, շլակներն ու շաքարը:

Առո՛ղջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել