Բրեդլի Կուպերին և Իրինա Շեյքին նկատել են Փարիզի կենտրոնում: Հայտնի զույգը զբոսնել է գետափին: Հանգստյան օրերին սիրահարներին միացել է նրանց մեկամյա դուստրը: Հարկ է նշել, որ սա նրա առաջին ուղևորությունն է Ֆրանսիայի մայրաքաղաք:

Կուպերը դստերը տանում է ուսերի վրա նստեցրած, իսկ սուպերմոդելը փոքրիկին ցույց է տալիս շրջապատի գեղեցկությունը:

Հատկանշական է, որ Շեյքը հագել է նորաձև սև կոմբինեզոն, բաց գույնի ցածրակրունկ կոշիկներ: Նա կերպարն ամբողջացրել է կաշվե պայուսակով և արևապաշտպան ակնոցով:

Ինչպես երևում է, սիրահարների հարաբերությունները օր օրի ավելի են ամրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել