Բրիտանուհի Սամանտա Քեյնը որոշել է երրորդ անգամ փոխել սեռը և նորից կին դառնալ: Բոլոր վիրահատությունների վրա նա ծախսել է 150 հազար ֆունտ սթեռլինգ՝ գրում է Daily Mail-ը:

Հիմա Սամանտան 58 տարեկան է, նա ծնվել է որպես տղամարդ, ծնվել է Բաղդադում: 1997թ. Սեմը դարձել է Սամանտա: 2004թ. կինը որոշել է նորից տղամարդ դառնալ և վիրահատվելուց հետո դարձել է Չարլզ:

Այս տարի 58-ամյա տղամարդը նորից որոշել է կին դառնալ և նորից վիրահատվել է:

Սամանտան պատմել է, որ նորից տղամարդ դառնալու իր նախկին որոշումը կապված է երեխաներին տեսնելու ցանկության հետ: 1990-ականներին կնոջից բաժանվելուց հետո նա 10 տարի չէր կարողանում հանդիպել նրանց, այդ պատճառով էլ որոշել է նորից տղամարդ դառնալ, որպեսզի վերադարձնի ընտանիքին: 13 տարի ապրելով տղամարդու կերպարով՝ հասկացել է, որ սխալ է գործել և նորից սեռափոխվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել