Որոշ գիտնականների կարծիքով՝ խիստ էկոլոգիական պայմաններում հասակ առնող երեխաներն արդեն երկու տարեկանում մեծ համառություն, համարձակություն և ակտիվություն են ցուցաբերում, իսկ չորս տարեկանում լավ են տիրապետում պարգևի դիմաց խնդիրը լուծելու ունակությանը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրը (ոչ միայն կլիման, այլև էկոլոգիական դրությունը, այս կամ այն իրավիճակում մարդկանց վարքագիծը)՝ երեխայի բնավորության հետ միասին, ձևավորում են կենտրոնական նյարդային համակարգի մտավոր գործառույթը՝ նրան կյանքի պայմաններին ադապտացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել