Ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ արդեն երկու տարեկանում երեխաներին սկսում է անհանգստացնել շրջապատում իրենց հեղինակության հարցը:

Գիտափորձին 1-2 տարեկան 114 երեխա է մասնակցել: Դրա համար նրանց հեռակառավարման վահանակով խաղալիք ավտոմեքենաներ են բաժանել: Երբ երեխաները նկատել են, որ իրենց հետևում են, սեղմել են հեռակառավարման վահանակի, այսպես կոչված, լավ կոճակը, իսկ երբ նրանց հետևող մարդը շրջվել է, նրանք օգտվել են վատ կոճակից:

Գիտափորձի հաջորդ փուլում մեծահասակները հավանության են արժանացրել երկու կոճակից օգտվելը: Դրանից հետո մեծահասակներից մեկը ձևացրել է, թե չի տեսնում բացասական կոճակը սեղմելը: Հենց այս պարագայում երեխաներն օգտվում էին դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել