Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնել UEFA-ի մրցանակաբաշխությանը, քանի որ նախապես իմացել է, որ տարվա լավագույն խաղացող է ճանաչվելու Լուկա Մոդրիչը: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Ըստ աղբյուրի` պորտուգալացին պատրաստվել է մեկնել Մոնակո և իր ու մտերիմների համար 6 նստատեղ է պատվիրված եղել:

Սակայն, արարողության մեկնարկից ժամեր առաջ ֆուտբոլիստը իմացել է լավագույն խաղացողի ընտրության մասին ու որոշել է չներկայանալ մրցանակաբաշխությանը:

Ռոնալդուի հետ փորձել են կապ հաստատել թուրինյան ակումբի ներկայացուցիչները, որոնք խաղացողին սպասել են Մոնակոյի հյուրանոցներից մեկում, սակայն ֆուտբոլիստը չի պատասխանել հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ UEFA-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել