Yerkir.am-ը գրում է.

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել` կապված Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվան հետ.հայտնում է РИА Новости-ն:

Զախարչենկոն զոհվել է երեկ երեկոյան «Սեպար» ռեստորանում պայթյունի հետևանքով: Ընդհանուր առմամբ` վիրավորվել է 11 մարդ: Դոնեցկի իշխանությոինները կատարվածն ահաբեկչություն են անվանել: Կա մի քանի ձերբակալված, նրանք հաստատել են, որ տեղի  է ունեցել Կիևի կողմից դիվերսիա:

Նշենք նաև , որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է կատարվածին` մեղադրելով դրանում Կիևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել