Shantnews.am-ը գրում է.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։

Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։

Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես է տղան ընկել ու անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Տուժածին անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել