«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից:

«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի եւ գործի անհամապատասխանությունը։

Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին եւ լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝

Մարինա Խաչատրյան

Խաչատուր Շահբազյան

Կոնստանտին Ղարիբյան

Աստղիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել